Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտները հնարավորություն ստացան մասնակցելու Պոզնան քաղաքում կայանալիք փառատոնի եզրափակիչ փուլին

04.04.2019

Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների Ազգային թատերական փառատոնն այս տարի անց է կացվել Գորիս քաղաքում, որի շրջանակներում կազմակերպվել են բազմատեսակ միջոցառումներ, այցելություններ կրթամշակութային վայրեր, բազմաժանր թատերական ներկայացումներ, հետաքրքիր հանդիպումներ եվրոպացի և աֆրիկացի հեղինակների հետ:

Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցից տեղեկանում ենք, որ դպրոցում գործող ֆրանսախոս պատանեկան «vers es rêves» թատերախումբը, փառատոնի նախնական փուլը հաղթահարելով, իրավունք է ստացել մասնակցելու և բեմում ներկայացնելու ֆրանս-աֆրիկյան ժամանակակից դրամատուրգների պիեսներից մեկը՝ բելգիայի թատերագիր Վերոնիկա Մաբարդիի՝« Իրական փաստ» (,,Le pacte de lealité,,) պիեսը (բեմադրող՝ Շահեն Փանոսյան):Պիեսը բեմադրվել է ուսուցիչներ Քնքուշ Լևոնյանի և Ռուզաննա Խաչատրյանի գլխավորությամբ:

Դպրոցի աշակերտները հրավեր են  ստացել մասնակցելու փառատոնի եզրափակիչ փուլին, որը կկայանա 2019թ. հունիսին, Պոզնան քաղաքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59