Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայտարարվում է ենթադրամաշնորհային մրցույթ՝ միտված համայնքային մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը

03.04.2019

«ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում հայտարարվում է ենթադրամաշնորհային մրցույթ՝ համայնքային նախաձեռնությունների (նախագծերի) իրականացման և սոցիալական ձեռնարկությունների հիմնման/ընդլայնման համար, որոնք միտված կլինեն մարզի ընտրված կլաստերում համայնքային մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը։

Ենթադրամաշնորհի մրցույթն իրականացվում է երկու փուլով՝
1. Գաղափարի փուլ (Առաջին փուլ),
2. Ամբողջական հայտադիմումի փուլ (Երկրորդ փուլ):

Սույն հայտարարությունը վերաբերում է ենթադրամաշնորհային մրցույթի առաջին՝ գաղափարի փուլին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ-ի ապրիլի 15-ը՝ ժամը 18։00-ն է։

Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտադիմումները չեն ընդունվի։
Սույն թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 12։00 – 15։00-ը Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում Կոտայքի մարզի շահառուների հետ՝ ենթադրամաշնորհային մրցույթի դրույթների և դիմելու կարգի ներկայացման և հարցերի պարզաբանման համար։

Մրցույթի փաթեթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/other-projects/ հղումով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59