Նորություններ
Լրահոս
Եղվարդի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների
03.04.2019
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 15:00-ին, Եղվարդի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսումների 3-րդ փուլը:
Եղվարդի համայնքապետարանից հայտնում են, որ օրակարգում՝ «Աբգարյան Եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից Եղվարդ համայնքի վարչական տարածքում գտնվող հրաբխային խարամի հանքավայրում հանքարդյունահանման նպատակով ուսումնասիրություն կատարելու հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման փուլի վերաբերյալ հանրային քննարկումն է:
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ՝ «Աբգարյան Եղբայրներ» ՍՊԸ-ից՝ հեռ. 055 90-50-06: