Նորություններ
Լրահոս
Քանաքեռավանի համայնքապետարանը հադես է գալիս նախաձեռնությամբ
02.04.2019
Քանաքեռավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ազգային, մշակութային, հասարակական և քաղաքական առաջնահերթ խնդիրների շուրջ երիտասարդության պատկերացումների ավելացման և կյանքի ամենատարաբեր ոլորտներում համայնքի երիտասարդների ինտեգրման նպատակով նախատեսել է կազմակերպել «Մտածող անկյուն» խորագրով հանդիպում-քննարկումների շարք՝ հասարակական-մշակութային-քաղաքական կյանքում հայտնի և հեղինակություն վայելող անհատների մասնակցությամբ։
Հանդիպումները նախատեսվում են անցկացնել յուրաքանչյուր ամիս, առաջին փուլը՝ 6 ամիս տևողությամբ (ծրագրի շարունակականությունը պայմանավորված կլինի լսարանի արձագանքով և ցուցաբերած ակտիվությամբ)։
Ակնկալվում է, որ քանաքեռավանցի երիտասարդներից բացի, ծրագրին կմասնակցեն նաև երիտասարդներ հարևան համայնքներից և Երևանից։
Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից։
Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին ժամը 19:00-ին՝ Քանաքեռավանի համայնքապետարանի դահլիճում (առաջին հարկ)։
Հյուրն է լինելու ազգային պարարվեստի գործիչ, բանահավաք, գրող, մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը: