Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համագործակցության հուշագիր է ստորագրվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրների վերհանման և լուծման նպատակով

02.04.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում համագործակցության հուշագիր են ստորագրել Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը և «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» Համայնքային հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել՝ նպաստելու երեխայի պաշտպանության մեխանիզմների բարելավմանը, համայնքահեն ծառայությունների հասանելիությանը և որակի բարելավմանը խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար:

Հուշագրով նախատեսված համագործակցությունն իրականացվելու է Կոտայքի մարզի համայնքներում, մասնավորապես «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում՝ Հրազդան քաղաքում:

Ողջունելով ներկաներին՝ Առնակ Ավետիսյանը հայտնել է, որ այսօր կառավարության և տարածքային կառավարման մարմինների կողմից սոցիալական ոլորտի բարեփոխման լրջագույն աշխատանքներ են տարվում և այդ գործընթացներում չափազանց կարևոր է սոցիալական ոլորտի շահառուների, հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը և փորձի փախանակումը: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել ծրագրի իրականացման բոլոր փուլերում:

«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» Համայնքային հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է նպաստել ՀՀ –ում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը:

Կազմակերպությունը Կոտայքի մարզում համագործակցելու է Սոցիալական Աջակցության Տարածքային Գործակալությունների և Կոտայքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ:

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59