Նորություններ
Լրահոս
Տեղի ունեցավ Կոտայքի մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի հերթական նիստը
01.04.2019
Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Մինչ օրակարգին անցնելը, Առնակ Ավետիսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց առաջիկայում սպասվող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին՝ առաջարկելով որպես կամավորներ ընդգրկվել և ակտիվորեն մասնակցել համաժողովի ընթացիկ աշխատանքներին:
Այնուհետև Խորհրդի անդամներն անցան նիստի օրակարգային հարցերի քննարկմանը:
Հարցերից առաջինը խմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփումն էր:
Այնուհետև սոցիալական հարցերի և առողջապահության խմբի ղեկավար Արգիշտի Մովսիսյանը ներկայացրեց ապրիլի 6-7 ը սպասվող ֆորումը, որի շուրջ էլ ակտիվ քննարկում ծավալվեց: