Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Հաբ-Նիսանի կապակցությամբ
01.04.2019
Հայաստանի ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը բարեկեցություն և հաջողություններ բերի ձեզ:
Հայ և ասորի ժողովուրդները դարերի ընթացքում ապացուցել են, որ միասնաբար կարողացել են հաղթահարել բոլոր մարտահրավերները: Մեր եղբայր ժողովրդի հետ նույն ոգով և նվիրումով պատրաստ ենք շարունակել նաև ներկայում:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզում բնակվող ասորական համայնքին՝ ընդգծելով մեր պատրաստակամությունը՝ նպաստելու ասորական համայնքի կողմից նախաձեռնվող ծրագրերի իրագործմանը ու համայնքում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:
Հարգանքով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան