Նորություններ
Լրահոս
Տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը
29.03.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ Մարզի Խորհրդի հերթական նիստը մարզի բոլոր համայնքների ղեկավարների,վարչական շրջանների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Նիստը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մինչ օրակարգին անցնելը, մարզպետը 2 դիտարկում արեց. առաջինը մարզում իրականացված համապետական շաբաթօրյակին հատկապես քաղաքային և խոշորացված համայնքների կողմից բարձր կազմակերպվածության և արդյունավետ իրականացման ընդգծումն էր:
Երկրորդ դիտարկումը զինկոմիսարիատների կողմից կցագրման աշխատանքներին համայնքների գործուն աջակցությանն էր վերաբերում:
Մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորեց այս կոնտեքստում արդյունավետ փոխգործակցություն իրականացնել:
Մարզխորհրդի նիստի օրակարգում 2018 թվականի ընթացքում մարզպետարանի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն էր.այն ըստ ոլորտների, ներկայացրեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: