Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզի բուժ.կենտրոններում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է արձանագրվել

29.03.2019

2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում (մարտի 25-ի դրությամբ) մարզի 4 բժշկական կենտրոններում (Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի) մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել. նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է 111.001.400 դրամ 2018 թվականի թվականի նույն ժամանակահատվածի 88.620.200. 800 դրամի փոխարեն: Ցուցանիշը աճել է 22.381.200 դրամով:

Արձանագրելով 4 խոշոր բժշկական կենտրոններում գրանցված շոշափելի դրական արդյունքները՝ պայմանավորված նաև ստվերային շրջանառության վերացման ու բացառման կարևոր հանգամանքով, բժշկական կենտրոնների՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների առկայության արդյունքում մատուցվող որակյալ բժշկական ծառայությունների տրամադրմամբ, մարզի բնակիչների իրավագիտակցության և մարզային բուժ.կենտրոնների հանդեպ վստահության բարձրացմամբ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ կոչ է անում բուժ.կենտրոնների ղեկավարներին՝ բացառել որևէ արատավոր երևույթ, պահպանել քաղաքացիների հետ անձնական վարվեցողության կանոնները և բուժ.կենտրոնների գործունեությունը կազմակերպել բարձր մակարդակով:

Մարզպետի անմիջական վերահսկողությամբ ինչպես նախկինում, այսուհետ ևս ամենօրյա և շարունակական աշխատանքներ կիրականացվեն մարզի բժշկական հաստատությունների պատասխանատուների հետ՝ աշխատանքի որակը բարձրացնելու, մատուցվող բժշկական ծառայությունների ողջ ծավալը բնակչության բոլոր խավերին հասանելի դարձնելու ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27