Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
27.03.2019
Թատերական արվեստի գործիչներ և թատերասեր հասարակություն.
Իմ ջերմագին ողջույնն ու շնորհավորանքներն եմ հղում ձեզ՝ որպես մարդկանց, ում գործը մշակույթին ու արվեստին անմնացորդ նվիրվելն է:
Հայ թատրոնը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն էՙ իսկ թատերական գործիչները՝ ազգային ինքնության կրողները:
Ցանկանում եմ, որ այն ավանդույթները, որոնք ժառանգել եք թատրոնի մեծ վարպետներից, այսօր էլ պատվով և պատասխանատվությամբ ծառայեցնեք՝ ի նպաստ հոգևոր արժեքների տարածման և ազգային ինքնության պահպանման:
Այսօր ոչ միայն ձեր, այլ նաև մեր՝ թատերասեր հասարակության տոնն է, ուստի մաղթում եմ, որ հանդիսատեսի ծափերը մշտապես ուղեկից լինեն ձեզ: Շարունակեք արվեստի ուժով հոգևոր բավարարվածություն պարգևել հայ հանդիսատեսին՝ ձեր թիկունքին զգալով նաև պետության սերն ու հոգածությունը:
Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզի բոլոր թատերական գործիչներին՝ Հրազդանի Դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմին, Կոտայքի մարզում գործող թատերական խմբերին և ստուդիաներին՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական վերելքներ և չդադարող ծափողջույններ:
Հարգանքով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան