Նորություններ
Լրահոս
Հյուրանոցային համալիրի և համայնքային ճանապարհի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում տեղի կունենա Ծաղկաձորի համայնքապետարանում
26.03.2019
Ծաղկաձորի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով Ծաղկաձորի համայնքապետարանում 2019 թվականի մարտի 28-ին, ժամը 12:00-ին անցկացվելու է հանրային քննարկում՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց, թիվ 19 հասցեում հյուրանոցային համալիրի կառուցման և ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոցին հարակից հատվածում, 535մետր երկարությամբ համայնքային ճանապարհի կառուցման վերաբերյալ:
Ծաղկաձոր համայնքի բնակիչները և շահագրգիռ կազմակերպությունները նախագծային փաստաթղթերին կարող են ծանոթանալ Ծաղկաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում: