Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակունքի Զառ բնակավայրում փողոցներ են լուսավորվում

26.03.2019

Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի բյուջեի հատկացումներով Զառ բնակավարի փողոցների գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ են իրականացվում:

Համայնքապետարանից հայտնեցին, որ ծրագրի շրջանակներում արդեն էներգախնայող 70 լեդ լուսատուներ են տեղադրվել Զառ գյուղի 4 փողոցներում:

Նախորդ տարվանից Ակունքի համայնքապետարանը պահեստավորած ուներ 35 լուսատուներ, ևս 35-ը ձեռք են բերվել վերջերս:

Համայնքապետարանը հայտնում է, որ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի փողոցները գիշերային  լուսավորությամբ ապահովելուն ուղղված աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվում են նախատեսված գրաֆիկով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27