Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքում պետք է որդեգրել բացառապես հասարակությանը ծառայելու մոտեցում.խորհրդակցություն ՍԱՏԳ աշխատակիցների մասնակցությամբ

25.03.2019

«Պետական համակարգը պետության կողմից քաղաքացուն ծառայություն մատուցելու ձևաչափն է, իսկ պետական համակարգի աշխատակիցները առաքելություն իրականացնողներ պիտի լինեն: Ձեր մատուցած ծառայության որակից ու անձնական վարվելակերպից քաղաքացին պիտի պատկերացում կազմի մեր պետության մասին, պիտի հասկանա, թե ինչ որակի պետություն ունենք»,-այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, դիմելով մարզի Սոցիալական Աջակցության Տարածքային  Գործակալությունների պետերին ու աշխատակիցներին, նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Անդրադառնալով համակարգում նախկինում տեղի ունեցած արգահատելի երևույթներին և դրանց վերացման ուղղությամբ իրականացված իրավական գործընթացներին՝ մարզպետը շեշտել է, որ առնվազն տարածքային կառավարման մարմնի լիազորությունների իրացման կոնտեքստում մարզպետարանը այսուհետ ևս նման երևույթների նկատմամբ առավել հետևողական է լինելու՝ թե՛ իրավական, թե՛ մասնագիտական, թե՛ կառավարչական, և թե՛ բարոյական տեսակետից:

Քաղաքացիական հասարակության ձևավորման գործում մարզպետը կարևորել է գործակալությունների աշխատակիցների կողմից անձի վերափոխման, աշխատանքի որակի փոփոխության արդյունքում քաղաքացիակենտրոն աշխատելաոճի որդեգրումը:

Առողջապահությունը, հանրակրթությունը, սոցիալական ոլորտը դիտարկելով որպես մարզերում ու համայնքներում պետության կողմից կարևորվող և վերահսկվող ոլորտներից առաջնայինը՝ մարզպետը ևս մեկ անգամ դիմել է սոցիալական ոլորտի աշխատակիցներին՝ աշխատանքի հիմքում ունենալ բացառապես հասարակությանը ծառայելու մոտեցում և առաջնորդվել պետության և քաղաքացու շահերից՝ հիշեցնելով հանրության բոլոր շրջանակներին հասանելիության և նաև այս առումով խոցելիության բացառման անհրաժեշտության մասին:

ՍԱՏԳ աշխատակիցները մարզպետի հետ քննարկել են աշխատանքային հարցեր:
Առաջիկայում մարզպետը շրջայց կկատարի ՍԱՏԳ գրասենյակներ՝ տեղում ծանոթանալու աշխատանքային պայմաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27