Նորություններ
Լրահոս
Շաբաթօրյակի ընթացքը Կոտայքի մարզում
23.03.2019
Այսօր առավոտյան ժամը 9. 00-ից Կոտայքի մարզում մեկնարկած համապետական շաբաթօրյակն ընթացքի մեջ է:
Շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, իսկ մարզի առանձին տարածաշրջաններում՝ Կոտայքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Շաբաթօրյակին մասնակցում են մարզի 42 համայնքների քաղաքացիներ՝ կրթական, առողջապահական հաստատություններից, տարբեր կազմակերպություններից՝ այդ թվում նաև մասնավոր հատվածից:
Կոտայքի մարզում շաբաթօրյակին ներգրավված է շուրջ 158 միավոր տեխնիկա և կատարվում են նախապես քարտեզագրված ավելի քան 163 աղբանոցների և աղբակույտերի վերացմանն ուղղված աշխատանքներ:
Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Կոտայքի մարզպետարանում ձևավորված աշխատանքային խմբի կողմից ուշադրության կենտրոնում են եղել հատկապես մարզի հանգստյան գոտիների ճանապարհամերձ տարածքների, մայթերի, պատմական հուշարձանների, կրթական և առողջապահական հաստատությունների տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքների արդյունավետ իրականացումը:
Հիշեցնենք, որ մարզում իրականացվող շաբաթօրյակի ընթացքին վաղ առավոտից հետևել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նրան են ուղեկցել ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի և համայնքապետարանների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ: