Նորություններ
Լրահոս
Խորհրդակցություն մարզային բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ
22.03.2019
Կոտայքի մարզային առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ այսօր քննարկում էր կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում,որը վարում էր Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանը:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լուսինե Դանիելյանը:
Նպատակը հումանիտար մարդասիրական օգնության տրամադրման գործընթացի ակտիվացումն էր, դեղորայքային և բժշկական նշանակության առարկաների տրամադրումն ու առաքումն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելը:
Հանդիպման երկրորդ մասում 2018 թվականի և 2019 թվականի հունվար-փետրվար ամիսների սքրինինգային հետազոտությունների կատարողականի ամփոփումն ու քննարկումն էր, արդյունքների մասին խոսեց Առողջապահության նախարարության ԱԾԻԳ ՊՀ առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման բաղադրիչի համակարգող Երվանդ էլիբեկյանը:
ԱՆ ԾԻԳ տնօրենի կողմից առաջարկվեց սքրինինգային հետազոտությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԲԿ-ների կողմից ակտիվացնել գործընթացը: