Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանում շարունակվում է շտաբային ուսումնավարժությունը
21.03.2019
Կոտայքի մարզպետարանում «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը Գառնի համայնքում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժության երկրորդ օրն էր՝ գործնական փուլը:
Խաղարկվում էր Կոտայքի մարզի Գառնի համայնքում առավոտյան ժամը 8.00-ին գրանցված երկրաշարժ և ըստ այդմ բնակչության պաշտպանության կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Ըստ սցենարի, ԱԻՆ Փրկարար Ծառայության Կոտայքի մարզային ՃԿԿ-ից ստացված ազդարարումից հետո Կոտայքի մարզպետը հրավիրել է «ազդարարման հավաք», փոխանցել գրանցված երկրաշարժի մասին առաջին տեղեկատվությունը. համապատասխան ստորաբաժանումներին տրվել է հաձնարարականներ:
Խմբային աշխատանքից հետո ծառայությունների ղեկավարները մարզպետին զեկուցեցին հնարավոր երկրաշարժի մասին ստացված տվյալներն՝ ըստ ստորաբաժանումների:
Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների, ԱԻՆ, ՊՆ, Կոտայքի մարզային փրկարարական վարչության, ոստիկանության մարզային վարչության, համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում, մատնանշվեցին հնարավոր երկրաշարժի պարագայում ճիշտ կողմնորոշման և արագ արձագանքման ուղղությամբ նախատեսվող քայլերը: