Նորություններ
Լրահոս
Ավելի քան 40 թափուր հաստիքներ Կոտայքի մարզի առողջապահական հաստատություններում
19.03.2019
![](http://kotayk.mtad.am/files/n_pics/19493_s.jpg)
Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարզի մի շարք առողջապահական հաստատություններում առկա են ավելի քան 40 թափուր հաստիքներ՝ նյարդաբան, ուռուցքաբան, նեոնատոլոգ,ընտանեկան բժիշկներ, իմունոլոգ, ակնաբան, բժիշկ-սոնոգրաֆիստ, մանկաբույժ և այլ մասնագետներ:
Բժշկական կազմակերպություններում 2019 թվականի մարտի 1-ի դրությամբ առկա թափուր հաստիքների ցանկին, դրույքաչափերին կարող եք ծանոթանալ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://kotayk.mtad.am/ անցնելով http://kotayk.mtad.am/files/announcements/6243.pdf հղմամբ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում է մարզի առողջապահական կազմակերպությունների՝ բարձրակարգ մասնագետներով համալրումը և որպես բժշկական կենտրոնների գործունեությունը վերահսկող կառույցի ղեկավար՝ առաջարկում համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դիմել, մասնակցել մրցույթներին և համալրել թափուր աշխատատեղերը: