Նորություններ
Լրահոս
Իրազեկում Նոր Գեղիի համայնքապետարանից
15.03.2019
Նոր Գեղիի համայնքապետարանը, նպատակ ունենալով խթանել փոքր բիզնեսի, ինչպես նաև նոր նախաձեռնվող ձեռնարկության /start up/ զարգացմանը համայնքում, հրավիրում է համագործակցության բոլոր հետաքրքրված անձանց, ովքեր ունեն բիզնես ծրագրեր (զարդերի պատրաստում, ազգային սննդի վաճառք, թխվածքների պատրաստում, երեխաների կողմից պատրաստված իրերի վաճառք, նորագույն գյուղատնտեսության զարգացմանը միտված փոքր ծրագրեր և այլն), ինչպես նաև հետաքրքիր գաղափարներ համայնքի զարգացման վերաբերյալ, որոնք կարող են իրականություն դառնալ համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում:
Համայնքապետարանը տեղեկացնում է, որ հետաքրքրված անձինք բիզնես ծրագրերը կարող են ներկայացնել Նոր Գեղիի համայնքապետարան գրավոր տեսքով մինչև ապրիլի 15-ը: