Նորություններ
Լրահոս
Տարեցների համար հանրապետական խաղեր կանցկացվեն. իրազեկում է Քասախի համայնքապետարանը
12.03.2019
Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի հունվարի 23-ի № 11-Ա/1 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ տարեց բնակչության առողջության ամրապնդման, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով 2019 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը /նարդի, շախմատ, շաշկի, բասկետբոլի գնդակի նետում և դարթս մարզաձևերից/:
Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարեցները:
Եզրափակիչ փուլի մրցանակակիրների համար սահմանված են դրամական պարգևներ:
Խաղերի կանոնակարգին և հայտերին կարող եք ծանոթանալ Քասախի համայնքապետարանում: