Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Զովունի գյուղի մանկապարտեզի նոր մասնաշենքի բացմանը

07.03.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է եղել Եղվարդ խոշորացված համայնքի Զովունի բնակավայրի տիպային մանկապարտեզի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Մանկապարտեզի հիմնական մասնաշենքը վերանորոգված էր, իսկ կից մասնաշենքը նախկինում  ծառայել էր՝ որպես սգո և հանդիսությունների սրահ համայնքի բնակիչների համար:

Մանկապարտեզի նոր մասնաշենքի կապիտալ հիմնանորոգումն իրականացվել է բացառապես համայնքի բյուջեի հատկացումներով (շուրջ 10 000 000 դրամ):

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ողջույնի իր խոսքում ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների գլխավոր խնդիրը պետք է լինի նմանատիպ լուսավոր, բարեկարգ և օրինակելի մանկապարտեզների առկայությունը:

Նա նշել է, որ այս տարածաշրջանում մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների փոխըմբռնումն ու փոխգործակցությունը բարձր դիրքերում է.տիպիկ օրինակները վերջին 6 ամսվա ընթացքում Զովունիի երաժշտական դպրոցի ու մանկապարտեզի նոր մասնաշենքի հիմնանորոգումներն են:

«Հաջողած է համարվում այն համայնքապետը, ով ունի բարեկարգ մանկապարտեզ, մշակույթի տուն, փողոցներ ու ջրագծեր: Ի լուր ձեզ՝ ուզում եմ հայտնել, որ այս տարի ևս երկու ծրագրեր պատրաստվում ենք ուղարկել կառավարություն՝ սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով»,-նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը Զովունի համայնքում նախադպրոցական կրթության խնդիրը ամբողջապես լուծված համարեց՝ շեշտելով, որ մարզային իշխանությունների հետ սերտ համագործակցության արդյունքում ևս երկու մանկապարտեզներ ընդգրկվել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերում: Դրանք հաստատվելու դեպքում այս տարի Եղվարդ խոշորացված համայնքում կազդարարվի ևս երկու մանկապարտեզի գործունեության մասին:

Բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են մանկապարտեզում, ծանոթացել շենքային պայմաններին, հնարավորություններին և ընդգրկման ծավալներին:

Մանկապարտեզի սաները նորաբաց մասնաշենքում կարճատև ելույթ ունեցան:

«Զովունիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը գործում էր 1969 թվականից: Հետագայում փակվել էր ու կրկին վերաբացվել 2013 թվականին: Մանկապարտեզում այսօր լիարժեք գործում են 4 խմբեր՝ 121 սաներով: Նոր մասնաշենքի առկայությունը հնարավորություն կտա ևս երկու խումբ բացել՝ արդեն իսկ հերթագրված 50 սաներով:

Մանկապարտեզի բակում երկու խաղահրապարակներ են կառուցվել՝ մեկը համայնքի բյուջեի հատկացումներով, մյուսը՝ համայնքի բյուջեի և ծրագրերի միջոցով:
--------------------------------
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չպլանավորված այց կատարեց նաև Զովունիի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց, շրջեց տաք սննդի համար նախատեսված սենյակում, դասասենյակներում:

Մարզպետը կարևորեց ուսումնական հաստատություններ անակնկալ այցերը՝ այնտեղ առկա խնդիրները տեղում տեսնելու և վերհանելու առումով: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27