Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում նախատեսվում է հիմնել առավելագույն թվով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

05.03.2019

Մարզային ենթակայության շուրջ 10 դպրոցներում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համատեղ նախատեսվում է հիմնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Այս մասին հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Առաջին տասնյակում կներառվեն դպրոցներ Հրազդան, Աբովյան, Չարենցավան քաղաքներից, ինչպես նաև լաբորատորիաներ կհիմնվեն Լեռնանիստ, Գառնի, Բալահովիտ, Ջրվեժ, Քանաքեռավան և Քասախ համայնքների միջնակարգ դպրոցներում:

ՀՀ-ում առաջատար տեխնոլոգիաները տնտեսության գերակա ճյուղ են հռչակված. այս տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում գիտական, տեխնոլոգիական, ինժեներական ոլորտներում և մաթեմատիկայում փորձառու և հմուտ աշխատուժի առկայությունը;

«Ընդամենը 10 տարեկան հասակում երեխաներին ներկայացվում է բարձր տեխնոլոգիական ճյուղերի և անհրաժեշտ հմտությունների հետաքրքիր և անփոխարինելի լինելը։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները միտված են նպաստելու տնտեսական հենց այս պահանջների լուծմանը»,-մատնանշելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների առավելությունները՝ հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետի խոսքով, մեկնարկած գործընթացի արդյունքում նպատակ կա մարզի առավելագույն թվով դպրոցներում հիմնելու նմանատիպ լաբորատորիաներ՝ խթանելով ինժեներական մտքի և գիտելիքահեն հասարակության կայացմանը մարզում:

Նշենք, որ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
Այս պահին Կոտայքի մարզի 5 համայնքներում գործում են ընդամենը 7 լաբորատորիաներ, որոնց մի մասում տեխնիկական վերազինման անհրաժեշտություն կա, ինչը ևս կիրականացվի այս փուլում:
Նախանշված 10 դպրոցների ցանկին և նախապատրաստվող հուշագրի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22