Նորություններ
Լրահոս
Կհիմնանորոգվեն Ակունք համայնքի Նոր Գյուղի մշակույթի տունը և Զառ բնակավայրի մշակույթի տան տանիքը
05.03.2019
Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի բյուջեի միջոցներով մեկնարկել են Նոր Գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները:
Ակունքի համայնքապետարանից հայտնեցին, որ շահած ծրագրի արժեքը 7. 070. 700 դրամ է, որով նախատեսվում է մշակույթի տան կապիտալ նորոգում իրականացնել՝ տանիք, պատուհաններ, հատակ, ջեռուցման համակարգ և այլն:
Ծրագրի մեկնարկն արդեն տրվել է: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 3-4 ամսվա ընթացքում:
Իսկ Ակունք համայնքի Զառ գյուղում բյուջեի հատկացումներով կիրականացվեն մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքներ:
Շահած այս ծրագրի արժեքը 5.880.000 դրամ է: Նախատեսված է աշխատանքներն ավարտել 1 ամսվա ընթացքում: