Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

04.03.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, վարչությունների և բաժինների պետեր:

Օրակարգային հարցերի քննարկումից և համապատասխան հանձնարարականներից հետո մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից անդրադարձ եղավ սուբվենցիոն ծրագրային հայտերի ընդունման գործընթացին:

Կոտայքի մարզի 13 համայնքներից այս պահին մարզպետարան են ներկայացվել 2 տասնյակից ավելի սուբվենցիոն ծրագրային հայտեր: Գործընթացը շարունակվում է, որի արդյունքում նախատեսվում է շուրջ 40  հայտ ներկայացնել կառավարություն՝ 2019 թվականի սուբվենցիաների միջոցներով համաֆինանսավորվելու նպատակով:

Մարզպետի դիտարկմամբ, համայնքների հետ պետք է լրացուցիչ աշխատանքներ իրականացնել՝ սահմանված ժամկետներում սուբվենցիոն ծրագրային հայտերի վերջնական տարբերակները ներկայացնելու, որպեսզի մարզից առավելագույն թվով հայտեր ընդգրկվեն 2019 թվականի սուբվենցիաներում:

Մարտի 23-ին  հայտարարված համապետական շաբաթօրյակը Կոտայքի մարզում պատշաճ մակարդակով անցկացնելու համար մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ Կոտայքի մարզպետարանում աշխատանքային խումբ է ստեղծվել: Առաջարկվել է Կոտայքի մարզի համայնքների ղեկավարներին, ուսումնական և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին, համագործակցելով աշխատանքային խմբի հետ, միջոցներ ձեռնարկել մարտի 23-ի շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Հանձնարարվեց ևս մեկ անգամ հետևել նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ շաբաթօրյակի օրը որևէ թերացում բացառելու համար:

Անդրադառնալով մարզի ԱԳԼՃԿ-ներում  սանհանգույցների հիմնանորոգման, իսկ երկրորդ փուլում արդեն տեսանելի վայրում տեղեկատվական վահանակների տեղադրման գործընթացին՝ մարզպետը նշեց, որ պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի մարզի թվով 32 ԱԳԼՃԿ-ներում սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացվեն սահմանված նորմերին համապատասխան, պահպանվեն ժամկետները և հստակեցվեն, թե ԱԳԼՃԿ-ներից յուրաքանչյուրն այս խնդրի հետ կապված՝ ինչ կարգավիճակ ունի և հիմնանորոգման աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27