Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը մարզպետի կողմից պատվոգիր ստացավ

04.03.2019

Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի՝ մարզպետարանում պաշտոնավարման 20 ամյակը համընկել է նրա ծննդյան 60 ամյակի հետ:

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության սկզբում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ծննդյան 60 ամյակի, մարզպետարանում աշխատանքային գործունեության 20 ամյակի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ունեցած նշանակալի հաջողություների համար Մհեր Եղիազարյանին պատվոգիր հանձնեց՝ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նրան:

Մհեր Եղիազարյանը ծնվել է Երևանում: Այնտեղ էլ հաճախել և ավարտել է դպրոցն ու ընդունվել Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը և աշխատանքի անցել նախ Աբովյանի շրջանի Արզնիի Սովխոզում՝ որպես տնտեսագետ, ապա Աբովյանի շրջխորհրդի գործկոմում՝ որպես սոցապ բաժնի վարիչ, որին էլ հաջորդել է ՀՀ Կենսաթոշակային հիմնադրամի Աբովյանի տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալի աշխատանքը:

1999թ-ից մինչ այսօր էլ աշխատում է Կոտայքի մարզպետարանում:

Մարզպետի պարգևատրումը Մհեր Եղիազարյանը պարտավորեցնող համարեց. առաջիկա տարիներին ևս գյուղատնտեսական ոլորտի իր գիտելիքներն ու փորձը կծառայեցնի՝ ի նպաստ գյուղացու և պետության:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22