Նորություններ
Լրահոս
Պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության հրավեր Վերին Պտղնիի համայնքապետարանից
01.03.2019
ՀՀ տարածքների համաչափ զարգացման նպատակով Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանը բիզնես հարթակի ներկայացուցիչներին առաջարկում է ներկայացնել ծրագիր՝ նոր նախաձեռնվող ձեռնարկության /start up/ կամ գործող ձեռնարկության ընդլայնման վերաբերյալ՝ նպատակ ունենալով խթանել պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությունը:
Հետաքրքրված անձանց առաջարկվում է Վերին Պտղնիի համայնքապետարանից վերցնել տվյալ ծրագրի առաջարկ-ձևաչափը և մինչև 2019թ-ի մարտի 7-ը ներառյալ ներկայացնել ծրագիր:
Հարցերի համար զանգահարել՝ 060 51 76 70, գրել կամ այցելել համայնքապետարան (Վերին Պտղնի 2-րդ փ.թիվ 48):