Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարությունը կսուբսիդավորի ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները

01.03.2019

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստում հաստատեց գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշկման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որով նախատեսվում է դյուրացնել տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը: Մասնավորապես՝ ավելացնել տրամադրվող վարկերի վերին շեմը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով գյուղացիական տնտեսություններին տրամադրել կանխավճար, ընդլայնել ծրագրի գործողության շրջանակը և ընդգրկել կաթի գնման ուղղությունը։

Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնեցին, որ Կառավարության ծրագիրը Կոտայքի մարզի դեպքում ավելի մեծ հնարավորություն կտա հատկապես անասնապահական մթերքների վերամշակմամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին: Շուկայում վաճառքի հետ կապված նոր հնարավորությունների աճին զուգահեռ ինքնըստինքյան կավելանա նաև արտադրության քանակը, կմեծանա անասնապահությամբ զբաղվողների թիվը,շահույթը, ու այս առումով, Կոտայքի մարզը կառավարության որոշմամբ ձեռք բերված հնարավորությունից օգտվող շահառուների ցանկում կգտնվի:

Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի վրա կգործի առավելագույնը տարեկան մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույք, որի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը կսուբսիդավորվի, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս:

Յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1,5 մլրդ ՀՀ դրամը, մարման ժամկետն առավելագույնը 1 տարի է:

Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, կաթի կանխավճարի և արժեքի վճարմանը:

Ֆինանսական կառույցը վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված բերքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված բերքի արժեքը փոխանցում է բերքը վաճառողի հաշվեհամարին:

Ծրագրից օգտվելու ուղեցույց

Ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների ցանկ

Ծրագրից օգտվելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացվող նախնական հայտի ձևաչափ

Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձև

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36