Նորություններ
Լրահոս
Իրազեկում են Մրգաշեն և Նոր Գեղի համայնքները
28.02.2019
Կոտայքի մարզի Մրգաշենի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2019թ. մարտի 7-ին ժամը 11:00-ին համայնքապետարանում տեղի կունենա ջրօգտագործողների խորհրդակցություն՝ ներկայացուցիչ ընտրելու նպատակով: Քննարկվելու են նաև ոլորտին վերաբերող այլ հարցեր:
Ջրօգտագործողների ընկերության խորհրդակցության մասին է իրազեկում նաև Նոր Գեղիի համայնքապետարանը: Նոր Գեղիի Ց. Մ. Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում այն տեղի կունենա մարտի 6-ին ժամը՝ 11:00-ին:
Համայնքապետարանը բոլոր շահագրգիռ քաղաքացիներին և կազմակերպություններին առաջարկում է ակտիվորեն մասնակցել հանդիպմանը և ներկայացնել իրենց հուզող հարցերը: