Նորություններ
Լրահոս
Անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ Կոտայքի մարզային նշանակության ճանապարհները դժվարանցանելի են
28.02.2019
Չնայած վաղ առավոտից Երևան-Սևան մայրուղու ճանապարհահատվածում ձնամաքրման և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում՝ սակայն առատ ձյան և քամու հետևանքով Կոտայքի մարզային նշանակության ճանապարհները դժվարանցանելի են:
Վարորդներին խորհուրդ է տրվում վարել սահմանափակ արագությամբ, հնարավորինս զգույշ և անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով երթևեկության անվտանգության կանոնները: