Նորություններ
Լրահոս
Իրազեկում Վերին Պտղնիի և Քասախի համայնքապետարաններից
27.02.2019
Վերին Պտղնիի և Քասախի համայնքապետարաններից տեղեկանում ենք, որ «Հայաստանի գործատուների հանրապետական միությունը» նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակներում ցանկանում է խթանել կարողունակ և գործունյա թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը՝ նրանց ներգրավելով միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության մեջ` որպես աշխատողներ:
Ծրագրի նպատակն է տարեց և հաշմանդամ անձանց ավելի երկարաժամկետ պահել տարբեր ոլորտներում և երիտասարդների հետ փորձի փոխանակում իրականացնել:
Վերին Պտղնիի և Քասախի համայնքապետարանները տվյալ նախաձեռնությամբ շահագրգիռ անձանց առաջարկում են մինչև մարտի 1-ը դիմել համայնքապետարանններ: