Նորություններ
Լրահոս
ՀՀ Կառավարություն-ՏԻՄ համաֆինանսավորմամբ ծրագրեր կիրականացվեն Բյուրեղավան համայնքում
26.02.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Բյուրեղավան խոշորացված համայնքում էր:
Համայնքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ եւ ամենօրյա աշխատանք է պահանջվում:
Հանրապետության համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն առաջիկա տարիներին հանդիսանալու է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը:
Այս համատեքստում Կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվելու է «Ա.Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտությունների սենյակը և վերանորոգվելու են թվով չորս սանհանգույցները:
Ասֆալտապատվելու են դեպի առաջին թաղամաս տանող ճանապարհը և թաղամասի բակային հատվածները:
Հայրենադարձների թաղամասում ևս կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև կբարելավվի գիշերային լուսավորության ցանցը:
«Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է։ Ունենալով նպատակ՝ ՀՀ-ում իրականացնելու տնտեսական հեղափոխություն, շահագրգռված լինելով ներդրումային ակտիվության խթանման աճով՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերով դառնում է գերակա ուղղություն»,-այցի շրջանակներում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: