Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Իրավաբանական մասով անհրաժեշտ խորհրդատվությունն այսուհետ կտրամադրվի փաստաբանների կողմից

25.02.2019

Փետրվարի 28-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետարանի մի շարք այլ պաշտոնյաներ կիրականացնեն քաղաքացիների հերթական ընդունելությունն՝ ըստ նախապես գրանցված անվանացանկերի և ոլորտային խնդիրների:

Նախորդող ամիսներին կայացած ընդունելությունների արդյունքներով՝ իրավաբանական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերում աջակցություն կամ լուծում ստանալու նպատակով Կոտայքի մարզի քաղաքացիները դիմում են հենց մարզպետարան, ուստի ընդգծվել էր անհրաժեշտություն՝ տեղում, ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ գտնել լուծում՝ քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

Այս նպատակով ստորագրված հուշագրի համաձայն՝ փետրվարի 27-ին արդեն մարզպետարանում կբացվի ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի՝ Հրազդան քաղաքի նստավայրը: Այստեղ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների կողմից ինչպես քաղաքացիների ընդունելության օրերին, այնպես էլ ցանկացած այլ աշխատանքային օր, քանի որ գրասենյակը գործելու է ամեն օր՝ աշխատանքային ժամերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32