Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Մավաս Գրուպ» ընկերություն

22.02.2019

Կարևորելով գործարար ոլորտը և պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է այցեր կատարել մարզի տարբեր ձեռնարկություններ, ուսումնասիրել գործարար միջավայրի ներկայիս վիճակը, ռեսուրսները, խնդիրները:

Այս անգամ մարզպետն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրում գտնվող, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող «Մավաս Գրուպ» ընկերությունում, որը թարմ մրգերի և բանջարեղենի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից է:

Մարզպետն ընկերության տնօրեն Արմենակ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է ջերմոցի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների թվաքանակին, արտադրանքի ներքին և արտաքին սպառման ծավալներին, մշակման գործընթացին:

Մարզպետի դիտարկմամբ, աշխատանքային այս այցերը հնարավորություն են ընձեռում՝ հասկանալու գործարար ոլորտում մարզի պոտենցիալը և զարգացման հեռանկարները, իսկ այցերի նպատակը նաև այն է, որ Հայաստանի մասին ընկալումը սպառող երկրից վերափոխվի արտահանող երկրի:

Ռոմանոս Պետրոսյանն օրենքի և իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն է հայտնել «Մավաս Գրուպ» ընկերության տնօրենին՝ ոլորտի զարգացման և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովման առումով:

«Մավաս Գրուպ» ընկերությունը հիմնվել է 2011 թվականին: Ներկայում և սեզոնին ջերմոցային տնտեսությունում աշխատում են շրջակա բնակավայրերի 120-140 աշխատակիցներ՝ միջինը մինչև 150 000 դրամ աշխատավարձով:

«Մավաս Գրուպ» ընկերությունը հանդիսանում է թարմ մրգերի և բանջարեղենի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկը: 20 հա ջերմոցային տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզում: Արտադրությունը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով: Ջերմոցները համալրված են նորագույն եվրոպական սարքավորումներով, որոնք, հիմնականում, ներմուծված են Նիդերլանդներից: Արտադրանքն արտահանվում է ԵԱՏՄ շուկա՝ հիմնականում ՌԴ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32