Նորություններ
Լրահոս
Բարեկենդանի համաժողովրդական տոնախմբություն Արագյուղ բնակավայրում
21.02.2019
«Կէան» կրթամշակութային կենտրոնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ենթադրամաշնորհի շրջանակներում սկսում է համայնքային զարգացման նոր ծրագիր:
Ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքներին աջակցում է նաև Կոտայքի մարզպետարանը:
Ծրագրի շրջանակներում փետրվարի 24-ին ժամը 11.00-17.00-ը Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքի Արագյուղ բնակավայրում տեղի կունենա Բարեկենդանի համաժողովրդական տոնախմբությունը:
Նպատակն է՝ ժամանակակից հայկական գյուղի հիմքի վրա ստեղծել էթնոմշակութային այնպիսի միջավայր, որտեղ կներկայացվեն հայկական և՛ նյութական (ավանդական տներ, թոնրատներ, սրբավայրեր, պատմամշակութային կոթողներ և այլն), և՛ ոչ նյութական մշակույթը (երգ, պար, տոներ, ծեսեր, ավանդազրույցներ և այլն):