Նորություններ
Լրահոս
Բալահովիտի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի հատակն ամբողջությամբ փոխվել է
20.02.2019
Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի «Ի.Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել. նախկին ռետինե հատակն ամբողջությամբ փոխարինվել է փայտե՝ էկոլոգիապես ավելի մաքուր հատակով, որը հնարավորություն կտա առողջ միջավայրում մարզվելու:
Աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա դեկտեմբերի 25-ից և ավարտվել օրեր առաջ, իսկ Հովհաննես Թումանյանի 150 ամյակի օրը տեղի է ունեցել մարզադահլիճի բացումը:
Դպրոցի տնօրենը հայտնեց, որ աշխատանքներն իրականացվել են դպրոցի՝ 2018 թվականի բյուջեի տնտեսված միջոցներով՝ Կոտայքի մարզպետի թույլտվությամբ (ավելի քան 800 000 դրամ) և Բալահովիտի համայնքապետարանի բյուջեի (շուրջ 2 000 000 դրամ) հատկացումներով:
Առաջիկայում նախատեսվում է դպրոցի հանդիսությունների սրահն ու մարզադահլիճն ամբողջությամբ վերանորոգել: