Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագրեր կներկայացվեն Կառավարություն՝ 2019 թվականի սուբվենցիաների միջոցներով համաֆինանսավորվելու նպատակով

19.02.2019

Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր արդեն մարտի առաջին տասնօրյակում կներկայացվեն ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․

այդ թվում՝
• 3 նոր մանկապարտեզների կառուցում,
• 1 նոր մշակույթի տան կառուցում,
• 1 նոր արվեստի դպրոցի կառուցում,
• 3 մանկապարտեզների հիմնանորոգում,
• 2 մշակույթի տների հիմնանորոգում,
• 1 արվեստի դպրոցի հիմնանորոգում,
• 1 քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգում,

ինչպես նաև՝

• մեկ բարձրլեռնային համայնքի համար խմելու ջրի խորքային հորի հորատման ու ամբարների կառուցման, մեկ այլ համայնքում՝ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ու նոր թաղամասի գազաֆիկացման համալիր. 1-ական ծրագրեր:

Նշենք, որ 2018թվականի ընթացքում Կոտայքի մարզից Կառավարության հաստատմանն են արժանացել շուրջ 22 սուբվենցիոն ծրագրեր, որոնց մեծ մասն այժմ իրականացման տարբեր փուլերում են, իսկ մի քանիսն արդեն կատարվել ու շահագործման են հանձնվել:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00