Նորություններ
Լրահոս
Թումանյանական օրեր Կոտայքի մարզի դպրոցներում և մշակույթի տարբեր կենտրոններում
19.02.2019
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում Կոտայքի մարզի դպրոցներում և ուսումնական տարբեր հաստատություններում
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի նախակրթարանի սաների կողմից տրվեց թումանյանական օրերի մեկնարկը`«Թումանյանը և ես» խորագրով: Նախակրթարանի սաները բեմադրեցին Թումանյանի հեքիաթներից:
Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում մեկնարկած հայոց լեզվի և գրականության առարկայական շաբաթվա շրջանակներում ևս երեկ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում էր կազմակերպվել, իսկ այսօր դպրոցի III «Ե» դասարանի աշակերտներն իրենց դասվարի նախաձեռնությամբ այցելեցին Կոտայքի մարզային գրադարան, լսեցին Թումանյանի հեքիաթներից, ներկայացրեցին ստեղծագործություններից և քննարկեցին նրա կյանքին ու ստեղծագործական ուղուն վերաբերող հարցեր: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փոխանակվեցին նաև գրքերով:
Հրազդանի 4-րդ հիմնական դպրոցում ևս Թումանյանական օրերի մեկնարկը տրված է:
Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառումները մարզի տարբեր համայնքներում և կրթական հաստատություններում շարունակվում են: