Նորություններ
Լրահոս
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցելու մանրամասների մասին իրազեկում է Քասախի համայնքապետարանը
18.02.2019
Քասախի համայնքապետարանը համայնքի բնակիչներին տեղեկացնում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի` 2019 թվականի հունվարի 23-ի N14-Ա/1 հրամանով հաստատվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը:
Մրցույթի համայնքային փուլերը անցկացվելու են ս/թ մայիսի 25-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում՝ մարզի քաղաքային համայնքներում. մասնակցելու են նաև հարակից գյուղերից:
Մասնակից ընտանիքները մինչև ս/թ մայիսի 8-ը հայտերը ներկայացնում են համայնքապետարանների սպորտի բաժիններ:
Մրցույթի կանոնակարգը, ծրագիրը և հայտի ձևը կարող եք ստանալ Քասախի համայնքապետարանից: