Նորություններ
Լրահոս
«Տեառնընդառաջի» տոնը մարզի համայնքներում և կրթական հաստատություններում
14.02.2019
«Տեառնընդառաջի» տոնը մեծ շուքով նշվել է Կոտայքի մարզի մի շարք համայնքներում և կրթական հաստատություններում:
Արդեն երկրորդ տարին Եղվարդն այս տոնը նշում է որպես խոշորացված համայնք: Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնակատարությանը ներկա էին Զովունու, Արագյուղի, Զորավանի, Սարալանջի և Բուժականի վարչական ղեկավարները, նշված բնակավայրերի նորապսակները:
Արարողությունն սկսվեց համայնքի գյուղերի և Եղվարդ քաղաքի նորապսակների օրհնությամբ:
Տեառնընդառաջը մեծ շուքով նշվել է նաև Նոր Գեղի համայնքում, ինչպես նաև մարզի մի շարք կրթական հաստատություններում՝ Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերի, Նոր Գյուղի, Գետարգելի դպրոցներում, Չարենցավանի, Լեռնանիստի եկեղեցիների բակերում և մարզի մի շարք այլ համայնքներում: