Նորություններ
Լրահոս
Հայրենագիտական միջոցառում Գետարգելի հիմնական դպրոցում
14.02.2019
Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Գետարգելի հիմնական դպրոցի տնօրինության և Կոտայքի Պատմական Միջավայրի Պահպանության մարզային ծառայության պետ Կ.Հակոբյանի և լրագրող, հուշարձանագետ Արամայիս Սեդրակյանի նախաձեռնությամբ փետրվարի 13-ին Գետարգելի հիմնական դպրոցում տեղի ունեցավ հայրենագիտական միջոցառւմ:
Ա. Սեդրակյանը 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին ներկայացրեց Կոտայքի մարզի տարածքում գտնվող նշանավոր հուշարձանները, դրանց պահպանման հիմնախնդիրները, ինչպես նաև բուռն քննարկման արժանացավ մի շարք հուշարձանների անմխիթար վիճակը, տարածքը աղբանոցի վերածելու արատավոր սովորույթը և այլ խնդրահարույց հարցեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության և հատկապես պատմական հնավայրեր հայրենագիտական արշավների կազմակերպման համար: