Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին
11.02.2019
Այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում ՀՀ մարզպետների, մարզպետարանների պատասխանատուների, համայնքների ղեկավարների, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողով:
Համաժողովին ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Անդրադառնալով տարածքային կառավարման և զարգացման ոլորտում կառավարության առաջնահերթություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային»:
http://www.primeminister.am/hy/press-release/item/2019/02/11/Nikol-Pashinyan-Conference/
Լուսանկարները՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: