Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
07.02.2019
Փետրվարի 6-ին Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են շուրջ 50 քաղաքացիներ:
Նրանց ընդունել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը:
Քաղաքացիներին հուզող հարցերը բազմաբովանդակ էին՝ ֆինանսական, սոցիալական, տնտեսական, իրավական, զբաղվածության խնդիրներ և այլն: Կային նաև գործնական առաջարկներ, որոնք կքննարկվեն աշխատակազմի կողմից: