Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բալահովիտում լուծվել է համայնքի բնակիչներին մոտ 1 տասնամյակ անհանգստացնող խնդիրը

06.02.2019

Ամիսներ առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Բալահովիտ համայնք կատարած այցի ժամանակ հարց էր բարձրացվել զորամասին կից գտնվող բազմաբնակարան և բնակելի տների տիրապետողների կողմից իրավունքի պետական գրանցման մասով:

Դեռևս 2011թվականին Կոտայքի նախկին մարզպետին ուղղված գրությամբ ՊՆ պատկանող հատուկ նշանակության հողատարածքի նշանակությունը փոփոխելու և այն համայնքին՝ որպես համայնքային սեփականություն հանձնելու առաջարկ էր արվել, բայց խնդիրն այդպես էլ չլուծված էր մնացել:

Նշված տարածքում առկա են ինչպես նախարարության հաշվեկշռում գտնվող շենքեր ու շինություններ, այնպես էլ այդ տարածքի բնակիչների կողմից ինքնակամ կառուցված բազմաթիվ շինություններ, որոնց օրինականացման և գույքաիրավական հարաբերությունների մեջ ներառելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով փոփոխել այդ տարածքի նպատակային նշանակությունը. հատուկ նշանակության հողերից տեղափոխել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա:

Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով տարածքի բազմաթիվ բնակիչների պահանջը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրություն էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ Բալահովիտ համայնքի վարչական տարածքում ընդգրկված զորամասին կից 2.6 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու համար:

ՀՀ Պաշտպանության նախարարի համաձայնությամբ և հաշվի առնելով այն, որ բնակիչների մեծամասնությունը ՀՀ ԶՈՒ-երի հետ առնչություն չունի (զինվորական կենսաթոշակառուներ, նախկին զինծառայողներ), առաջարկվում է, որ ամբողջ բնակելի ավանը (բազմաբնակարան բնակելի շենքերով և տնակներով հանդերձ) տնօրինվի Բալահովիտ համայնքի կողմից՝ այնտեղ բնակվող ընտանիքների անվամբ բնակարանները սեփականաշնորհելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27