Նորություններ
Լրահոս
2018 թվականի ընթացքում ֆինանսական աջակցություն է տրամադրվել ավելի քան 1100 ընտանիքի
05.02.2019
2018 թվականի ընթացքում սոցիալական աջակցության նպատակով Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված 30 000 000 դրամի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրվել մարզի մի շարք ընտանիքների:Աջակցությունը տրամադրվել է՝ հաշվի առնելով այդ ընտանիքների դիմումները՝ կարիքավորության աստիճանը: Տրամադրված ֆինանսական աջակցության հիմքում մարզպետի համապատասխան որոշումներն են: Ըստ այդմ,
• Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ 400 000-ական դրամ (7 ընտանիք),
• Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների ընտանիքներին՝ 250 000-ական դրամ (4 ընտանիք),
• 2018 թվականի ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքներին՝ 100 000-ական դրամ (2 ընտանիք),
• Արյան չարորակ հիվանդություն ունեցող երեխաների ընտանիքներին՝ 1 ընտանիքի՝ 500 000 դրամ, 4 ընտանիքի՝ 300 000-ական դրամ (5 ընտանիք),
• 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ 30 000-ական դրամ (68 ընտանիք),
• 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ 50 000-ական դրամ (38 ընտանիք),
• 7,8,9 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ 60 000-ական դրամ(4 ընտանիք),
• 11 անչափահաս երեխա ունեցող 1 ընտանիքի՝ 100 000 դրամ,
• Այլ կարիքներով ընտանիքներին:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականի ամփոփ տվյալներով, ֆինանսական աջակցություն են ստացել շուրջ 1100 ընտանիքներ, որից մոտ 250-ը՝ հունվար-մայիս ամիսներին (9.6 մլն դրամ), 850-ը՝ հունիս-դեկտեմբեր ամիսներին (20.4 մլն դրամ):