Նորություններ
Լրահոս
Թեղենիք, Քարաշամբ և Արգել համայնքների շտապ օգնության ծառայության իրականացումը տրամադրվել է «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին
04.02.2019
ՀՀ Կոտայքի մարզում շտապ օգնության ծառայությունը պատշաճ կազմակերպելու և բնակչությանն անհրաժեշտ շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրելու նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 16-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկել է «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող Թեղենիք, Քարաշամբ և Արգել համայնքների բնակչության շտապ օգնության ծառայության տրամադրումը հանձնարարել «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին` նշված համայնքներին առավել մոտ լինելու պատճառով:
Առողջապահության նախարարությունից ստացված գրության համաձայն՝ առաջարկն ընդունվել է՝ հաշվի առնելով սպասարկման որակի վրա դրա դրական ազդեցությունն ու աշխատանքների արդյունավետության բարձրացումը:
Այսուհետ նշված համայնքների շտապ բժշկական օգնության ծառայությունը կտրամադրի «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն: