Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Չարենցավան համայնքում տեղադրվում են ժամանակակից լեդ լուսատուներ

01.02.2019

Չարենցավանի համայնքապետարանի բյուջեի հատկացումներով համայնքի գլխավոր և երկրորդական փողոցների, ներհամայնքային թաղամասերի, մոտ 200 բազմաբնակարան շենքերի բակերի գիշերային լուսավորության նախկին համակարգն ամբողջովին փոխվում է. հին լուսատուները փոխարինվում են ժամանակակից էներգախնայող լեդ լամպերով:

Չարենցավանի համայնքապետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում մեկ ամիս անց համայնքը կունենա 100 %-անոց լեդ լուսավորության համակարգ: Մինչև մարտի 15-ը «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից կտեղադրվեն շուրջ 900 լեդ լուսատուներ՝ մոտ 1.000.000 դրամով կրճատելով էլեկտրաէներգիայի ծախսը. խնայողություններն էլ թույլ կտան հունիսի 1-ից երկարացնել գիշերային լուսավորության ժամանակահատվածը:

Լուսարձակներ գնելու գումարը գանձվելու է երեք տարի ժամկետում՝ խնայված էլեկտրաէներգիայի հաշվին:

Լեդ լուսատուները ձեռք են բերվել 5 տարի երաշխիքային ժամկետով, այսինքն՝ դրանց սպասարկումը չի իրականացվելու համայնքի բյուջեի հաշվին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49