Նորություններ
Լրահոս
Ծննդօգնության կազմակերպման երկրորդ մակարդակ «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ին
01.02.2019
Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի հունվարի 22-ի 137-Ա հրամանով, Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ը դասակարգվել է որպես երկրորդ մակարդակի ծննդատուն:
Ծննդատան տնօրեն Նորայր Միքայելյանն արդյունքը պայմանավորեց վերջին ամիսներին ծննդատանը իրականցված փոփոխություններով և ձեռքբերումներով:
Երկրորդ կարգի համար կան չափորոշիչներ, ըստ որի էլ Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովը տարին մեկ անգամ այցելում է, ստուգում սահմանված չափորոշիչներին համապատասխանությունը, բարձրացնում կամ իջեցնում կարգը: Երկրորդ մակարդակին ներկայացվող պահանջներն են.
1. Տեխնիկապես և սարքավորումներով հագեցվածություն,
2. Բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայություն:
Վերջին երեք ամիսներին Աբովյանի ծննդատանը հաջողվել է բարձր և արդյունավետ բժշկական ծառայություններ մատուցել Աբովյանի և տարածաշրջանի գյուղերի բնակչությանը, ինչն էլ հնարավոր է դարձել սեփական միջոցներով նոր սարքավորումների ձեռք բերմամբ, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների համալրմամբ: