Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գետարգելի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտները ևս կօգտվեն տաք սննդից

31.01.2019

Կոտայքի մարզի «Գետարգելի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը ևս միացավ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Դպրոցական տաք սնունդ» ծրագրին, որի արդյունքում տարրական դասարանների աշակերտները ստանում են անվճար տաք սնունդ:

Դպրոցի 2018 թվականի բյուջեի խնայված միջոցներով և համայնքապետարանի բյուջեի հատկացումներով Գետարգելի հիմնական դպրոցի ներսում գտնվող նախկին գրադարանի տարածքը վերանորոգվել է, կահավորվել և ծառայում է որպես տաք սննդի սենյակ:

Փետրվարի սկզբնական շրջանում արդեն հարակից նախակրթարանի և դպրոցի 1-4 դասարանների 90 աշակերտներ կօգտվեն մեկանգամյա տաք սննդից:

Շինարարական աշխատանքներն ավարտվել են. հատակն ամբողջովին փոխվել է, առանձնացվել են խոհանոցային և ճաշասենյակային հատվածները, ձեռք է բերվել անհրաժեշտ գույքն ու սարքավորումները:

Աշխատանքների իրականացման համար դպրոցի բյուջեի 2018 թվականի խնայողություններից ծախսվել է շուրջ 1.100. 000 դրամ, իսկ գույքի մի մասի ձեռք բերման համար համայնքապետարանի բյուջեից հատկացվել է ավելի քան 600.000 դրամ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի շրջանակներում մարզի 85 դպրոցներում իրականացվում է «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը. 38 դպրոցներ ծրագրին միացել են 2018 թվականի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28