Նորություններ
Լրահոս
Հանրային լսումների հրավեր.իրազեկում է Բյուրեղավանի համայնքապետարանը
30.01.2019
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի բոլոր բնակավայրերում 2019 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 20-ը ներառյալ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման, 2018 թվականին համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հանրային քննարկումներին:
Հաշվետվությունների վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ կարող են գրավոր ներկայացվել Բյուրեղավանի համայնքապետարան կամ ուղարկվել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով (byureghavan@mail.ru):
Լսումները (քննարկումները) անցկացվելու են՝
1) 2019 թվականի փետրվարի 19-ին ժամը 13:00-ին Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում` «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի շենքում. հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Վազգեն Սարգսյանի փողոց 18/44,
2) 2019 թվականի փետրվարի 20-ին ժամը 12:00-ին Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում`վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Նուռնուս, գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք,
3)2019 թվականի փետրվարի 20-ին ժամը 14:00-ին Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։