Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում տեղի ունեցավ Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2019 թվականի առաջին նիստը

29.01.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2019 թվականի առաջին նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:

Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Ս.Կարապետյանը, Կոտայքի մարզային ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, գնդապետ Հ.Շերոյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ.Հովհաննիսյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ.Ալեքսանյանը, վարչության մասնագետները:

Նիստի օրակարգային հարցերը վերաբերում էին ձմեռային զորակոչի ընթացքին, Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղարի ընտրությանը և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից ուսման նպատակով և ընտանեկան պայմաններից ելնելով՝ մի շարք քաղաքացիների տարկետման իրավունքից օգտվելուն:

Ձմեռային զորակոչի ընթացքի վերաբերյալ զեկուցեց Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանը:
Նրա հավաստմամբ, տրված հանձարարությունն 97 % -ով կատարված է և որևէ լուրջ խնդիր չկա:

Օրակարգի երկրորդ կետով նախատեսված էր հանձնաժողովի քարտուղարի ընտրություն. հանձնաժողովը Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանին ընտրեց քարտուղար:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվեց 101 անձնական գործ, որից 20-ը՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության անցնելու ցանկություն հայտնող պատանիներ են, 12-ը՝ ԲՈՒՀ-երի ուսանողներ, 66-ը՝ արհեստագործական ուսումնարանների և դպրոցական 12-րդ դասարանների աշակերտներ, 2-ը դիմել են՝ ելնելով ընտանեկան դրությունից, 1-ը՝ օրենքով չնախատեսված դեպքով, որը մերժվեց:

Հանձնաժողովը 100 քաղաքացու՝ տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ եզրակացություն տվեց, որն ըստ ընթացակարգերի, կներկայացվի ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27