Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մարզպետարանի ստորաբաժանումների՝ 2018 թվականի հաշվետվությունները

29.01.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Սա տարեսկզբի առաջին խորհրդակցությունն էր, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ տարում իրականացված աշխատանքները, եղան հաշվետվություններ և ամփոփ տվյալների ներկայացում:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը քննարկվեցին ստորաբաժանումների ղեկավարների հետ տեղի ունեցած նախորդ խորհրդակցության ընթացքում հնչած հանձնարարականները: Այնուհետ ներկայացվեցին բոլոր վարչությունների և բաժինների 2018 թվականի տարեկան հաշվետվությունները:

Դրական տեղաշարժեր կային բազմաթիվ ոլորտներում, որոնցից, սակայն, կարևոր է ընդգծել հատկապես երկուսը:

Առողջապահության ոլորտում ունենք վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ, որը 2018 թվականին կազմել է 485.274.000 դրամ 2017 թվականի՝ 404.000.000 դրամի փոխարեն:

Կրթության ոլորտում արձանագրված ձեռքբերումներից մեկը ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի շրջանակներում մարզի 85 դպրոցներում իրականացվող «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրն է, որի արդյունքում տարրական դպրոցի աշակերտները ստանում են անվճար տաք սնունդ: 38 դպրոցներ ծրագրին միացել են 2018 թվականի ընթացքում, իսկ Չարենցավանի N6 հիմնական և Քաղսիի միջնակարգ դպրոցների խոհանոցներն այս ծրագրով ամբողջությամբ նոր գույքով են կահավորվել:

Զեկույցով հանդես եկան նաև մյուս ստորաբաժանումների ղեկավարները՝ անդրադառնալով համայնքներում իրականացված մասնագիտական և իրավական հսկողությունների արդյունքում արձանագրված խախտումներին և լուծման ուղիներին, հրատապ և սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում իրականացված աշխատանքներին, գյուղատնտեսության, քաղաքաշինության, հողաշինության, մշակույթի, սպորտի,իրավաբանական, զորահավաքային, քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների, քաղաքացիների ընդունելությունների, 2018 թվականի ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրված ֆինանսական աջակցության և այլ հարցերի մասին:

Խորհրդակցության ընթացքում վեր հանվեցին տարբեր ոլորտներին առնչվող խնդիրները և մատնանշվեցին դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27